Մատչելիության հղումներ

Օմսկի շտապօգնության հիվանդանոցում վերջին մեկ ամսում երկրորդ բժիշկն է մահացել


Ռուսաստան - Ոստիկանները Օմսկի շտապօգնության հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է , 20-ը օգոստոսի, 2020թ․

Մահացել է այն հիվանդանոցի երկրորդ բժիշկը, որտեղ թունավորման հետևանքով մի քանի օր բուժում էր ստանում ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։

Օմսկի շտապօգնության հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Ռուստամ Ագիշևի մահվան պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, կաթվածն է։

Վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում սա Օմսկի հիվանդանոցի արդեն երկրորդ բժշկի մահն է։ Փետրվարին էլ 55 տարեկանում մահացել է հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Սերգեյ Մաքսիմիշինը, ըստ պաշտոնական վարկածի՝ սրտի կաթվածից։

Անցած տարվա օգոստոսին հենց Օմսկի հիվանդանոց էր անգիտակից վիճակում հասցվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը։ Նավալնիի թիմակիցները մինչ օրս պնդում են, որ հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը գիտեին ընդդիմադիր գործչի հետ կատարվածի իրական պատճառները, սակայն հատուկ ծառայությունների հրամանով նրան վերագրել են կեղծ ախտորոշում՝ փորձելով կոծկել քիմիական նյութով թունավորման հետքերը։

XS
SM
MD
LG