Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Արդեն հաջորդ կիրակին` ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը: