Մատչելիության հղումներ

Կրեմլը չի պատրաստվում արձագանքել Նավալնու կնոջ վերջին հայտարարություններին


Յուլիա Նավալնի
Յուլիա Նավալնի

Կրեմլը չի պատրաստվում արձագանքել ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կնոջ՝ Յուլիայի վերջին հայտարարություններին, որոնցով նա պահանջում է իր ամուսնուն անկախ բժշկական փորձաքննության ենթարկել։ Այս պահանջը հնչել է կալանավայրում գտնվող Ալեքսեյ Նավալնուառողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունների ֆոնին։

«Մենք այդ դիմումին չենք արձագանքի։ Ներկա իրավիճակում, երբ այդ քաղաքացին դատապարտյալ է և գտնվում է ուղղիչ-աշխատանքային գաղութում, նման դիմումների հասցեատերը Պատիժների իրականացման դաշնային ծառայությունն է», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնակա ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

XS
SM
MD
LG