Մատչելիության հղումներ

Ճապոնիայի երկրաշարժից վնասված ատոմակայանում ճառագայթման մակարդակը թույլատրվածից բարձր է


Ճապոնիայում ուրբաթ օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վնասված Ֆուկուշիմայի ատոմակայանի երրորդ էներգաբլոկում ճառագայթման մակարդակը 400 անգամ գերազանցում է տարեկան թույլատրելի նորմը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն:

Ճապոնացիները նաեւ միջոցներ են ձեռնարկում ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ: Մասնագետները հավաստիացնում են, որ այստեղ միջուկային վառելիքից հրկիզման վտանգ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG