Հադրութի շրջանում այսօր զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Որոնողական աշխատանքներ վաղը չեն իրականացվի: Համաձայն հաղորդագրության, դրանք կվերսկսվեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով, 23-ը քաղաքացիական անձինք են: