Մատչելիության հղումներ

Աբրամովիչը դիմել է դատարան


Ռուսաստանցի միլիարդատեր, Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիմել է բրիտանական դատարան` գտնելով, որ «Պուտինի մարդիկ» գիրքը իր մասին սուտ և զրպարտիչ հայտարարություններ է պարունակում։

Մոսկվայում Financial Times-ի նախկին թղթակից Քեթրին Բելթոնի գիրքը Բրիտանիայում լույս է տեսել 2020 թվականին։ Գրքում տեղ է գտնել նաև բանկիր Սերգեյ Պուգաչևի պնդումը, ըստ որի` «Չելսի» ակումբը Աբրամովիչը գնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հանձնարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG