Մատչելիության հղումներ

Պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի էթնիկ զտումների հարցը


ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի նիստում հեռարձակված տեսաուղերձում բարձրաձայնել է այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

ՄԻՊ-ը հայտնում է՝ տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է «իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից»:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների:

«Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով», - ներկայացվել է տեսաուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG