Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» պատգամավորներն ու ԱԽ քարտուղարը մի շարք հարցեր են քննարկել


«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, արխիվ
«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը, դա հերթական աշխատանքային հանդիպումն էր:

«Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող և բազմաթիվ այլ օրակարգային հարցեր», - տեղեկացրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG