Արցախում երեկ կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 965 քաղաքացու հետազոտություն, որից 548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ըդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 432 դեպք: Կատարվել է 21 հազար 413 թեստավորում: