Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1071-ով, բուժվածներինը՝ 459-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 5 հազար 959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 459-ով, գրանցվել է 12 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183 հազար127 դեպք, որոնցից 167 հազար 977-ն` առողջացած, 3 հազար 332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799 հազար 637 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է:

XS
SM
MD
LG