Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հաստատեց Բըրնսի թեկնածությունն Հետախուզությունների կենտրոնական վարչության ղեկավարի պաշտոնում


ԱՄՆ Սենատը հաստատեց Ուիլյամ Բըրնսի թեկնածությունը Հետախուզությունների կենտրոնական վարչության տնօրենի պաշտոնում։

64-ամյա Բըրնսն ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից է, ավելի քան 30 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան։

2015 թվականին պետական ծառայությունը թողնելուց հետո դիվանագետը գլխավորել է՝ «Քարնեգի հիմնադրամը հանուն համաշխարհային խաղաղության» ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունը։

Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանի հարցով առաջատար մասնագետներից է, տիրապետում է ռուսերեն լեզվին։

Վերջերս Ռուսաստանում լույս է տեսել նրա հեղինակած «Անտեսանելի ուժ․ ինչպես է աշխատում ամերիկյան դիվանագիտությունը» գիրքը, որի մի քանի գլուխները նվիրված են Ռուսաստանին և ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG