Մատչելիության հղումներ

Բայդենը մտադիր է Ուիլյամ Բյորնսին նշանակել Հետախուզությունների կենտրոնական վարչության ղեկավար


Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Ուիլյամ Բյորնսին նշանակել Հետախուզությունների կենտրոնական վարչության ղեկավար։

64-ամյա Բյորնսը ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից է, նա ավելի քան 30 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան։ 2015 թվականին պետական ծառայությունը թողնելուց հետո նա գլխավորել է՝ «Քարնեգի հիմնադրամը հանուն համաշխարհային խաղաղության» ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունը։

Ուիլյամ Բյորնսը Ռուսաստանի հարցով առաջատար մասնագետներից է, տիրապետում է ռուսերեն լեզվին։ Վերջերս Ռուսաստանում լույս է տեսել նրա հեղինակած «Անտեսանելի ուժ․ ինչպես է աշխատում ամերիկյան դիվանագիտությունը» գիրքը, որի մի քանի գլուխները նվիրված են Ռուսաստանին և ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG