Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում են կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում:

Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG