Մատչելիության հղումներ

Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում նռնակ է հայտնաբերվել, հանձնվել ռազմական ոստիկանությանը


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 12։55-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Սակրավորների կողմից ակնադիտական ուսումնասիրման արդյունքում, ըստ ԱԻՆ-ի, պարզվել է, որ հայտնաբերվածը Մ-75 տեսակի ձեռքի նռնակ է՝ նոր, ոչ մարտական վիճակում։ Նռնակը հանձնվել է ՊՆ ռազմական ոստիկանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG