Մատչելիության հղումներ

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը կոչ է անում վստահել AstraZeneca-ի վակցինային


Կորոնավիրուսի դեմ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության ստեղծած պատվաստանյութը, արխիվ:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որին վերապահված է Եվրամիության երկրների տարածքում դեղորայքի կիրառումն արտոնելու լիազորությունը, հայտարարել է, թե «վստահ կարելի է պնդել, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի օգուտն անհամեմատ մեծ է տեսականորեն հնարավոր վտանգների համեմատությամբ»:

Եվրոպական տասնյակ պետություններում միառժամանակ սառեցրել են այդ վակցինայի կիրառումը, քանի որ առանձին դեպքերում գրանցվել են արյան մակարդում և տրոմբոցիտների քանակի նվազում:

Գործակալության տվյալներով`ԵՄ-ում օգտագործվել է AstraZeneca-ի 5 միլիոն դեղաչափ, 30-ի դեպքում դա հանգեցրել է արյան տրոմբների առաջացման:

Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ի պատվաստանյութի ավելի քան 11 միլիոն դեղաչափ է ներարկվել, և, ըստ առողջապահական համակարգի պաշտոնյաների, արյան մակարդման դեպքերի աճ չի նկատվել:

AstraZeneca-ն բրիտանա-շվեդական համատեղ ընկերություն է, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծել է Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ:

XS
SM
MD
LG