Մատչելիության հղումներ

Արցախում մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք


Արցախում մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

ԼՂ-ում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 817 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 422 դեպք: Կատարվել է 21 հազար 265 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG