Մատչելիության հղումներ

Արցախում մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք։

Ըստ հաղորդագրության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 412 դեպք: Կատարվել է 21 հազար 203 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG