Մատչելիության հղումներ

Մոտ 100 ռուս դեսանտայիններ ժամանել են Բելառուս` համատեղ զորավարժությունների


Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ, արխիվ

Մոտ հարյուր ռուս դեսանտայիններ ժամանել են Բելառուս` համատեղ զորավարժությունների, որոնց նպատակն է փորձի փոխանակում անցկացնել և մշակել հատուկ գործողություններ:

Զորախաղերը, որոնք կշարունակվեն երկու շաբաթ, անցկացվում են Ռուսաստանի և Բելառուսի միջև համագործակցության ծրագրով:

Անցած տարի` վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սրված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, Բելառուսի զինված ուժերը մի քանի լայնամասշտաբ զորավարժություններ էին անցկացրել Ռուսաստանի հետ: Բացի այդ, Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հաղթանակը ո՛չ ընդդիմությունը, ո՛չ Արևմուտքը չեն ընդունել, դիմել էր Ռուսաստանի առաջորդին` խնդրելով անհրաժեշտության դեպքում հատուկ ուժեր ուղարկել Բելառուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG