Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը ՊԵԿ աշխատակիցների հետ քննարկել է երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է Արցախի պետական եկամուտների կոմիտե և հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից և, Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:

Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը: Նա կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG