Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախկին 4 նախագահներ նկարահանվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման սոցիալական գովազդում


ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, արխիվ
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, արխիվ

Միացյալ Նահանգների նախկին չորս նախագահներ՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման՝ իրենց տիկնանց հետ, նկարահանվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման կոչով սոցիալական գովազդում։ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը և տիկինը՝ Մելանիա Թրամփը չեն մասնակցել դրան։

Սպիտակ տան նախկին ղեկավարներն այդ գովազդում բացատրում են, թե ինչու է կարևոր պատվաստումը։ Օբաման, օրինակ, ասում է՝ ցանկանում է կրկին հանդիպել տիկնոջ մոր հետ, Բուշ կրտսերը՝ ցանկանում է Texas Ranger մարզադաշտ գնալ։

CNN-ի տվյալներով՝ Թրամփն ու կինը դեռևս հունվարին են գաղտնի պատվաստվել:

Միացյալ Նահանգների բնակչությունն արագ տեմպերով պատվաստվում է Moderna-ի և Pfizer/ BioNTech-ի դեղամիջոցներով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս արդեն պատվաստվել է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև մայիս յուրաքանչյուր ամերիկացի հնարավորություն կունենա COVID-19-ի դեմ պատվաստվել։

ԱՄՆ-ը կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է, որտեղ վարակվել է շուրջ 30 միլիոն, մահացել՝ մոտ 550 հազար մարդ։

XS
SM
MD
LG