Մատչելիության հղումներ

Արցախում մարտի 11-ին կատարվել է 41 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք


Արցախում երեկ՝ մարտի 11-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 622 քաղաքացու հետազոտություն, որից 519-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 403 դեպք: Կատարվել է 21 հազար 070 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG