Մատչելիության հղումներ

Բայդենի հավաստմամբ՝ մինչև հուլիսի վերջ բոլոր ամերիկացիները COVID-19-ի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Միլուոքի, Ուիսքոնսին նահանգ, 16-ը փետրվարի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև հուլիսի վերջ բոլոր ամերիկացիները COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու հնարավորություն կունենան:

Բայդենը մինչ այդ կանխատեսել էր, որ պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր ամերիկացիներին արդեն գարնանը, սակայն Սպիտակ տունը վերջերս երկարաձգեց ժամկետը՝ պատվաստանյութերի հասանելիության հետ կապված դժվարությունների և դրանք տեղ հասցնելու հնարավորության սահմանափակ լինելու պատճառով:

«Հուլիսի վերջին մենք կունենանք 600 միլիոն չափաբաժին, որը բավարար կլինի յուրաքանչյուր ամերիկացու պատվաստելու համար», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Բայդենը նաև նշել է, որ ցանկանում է՝ դպրոցներն ավելի շուտ վերաբացվեն, և շեշտել է, որ կողմ է ուսուցիչների պատվաստմանը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նվազում է, բայց օրական դեռ տասնյակ հազարավոր վարակակիրներ են գրանցվում:

XS
SM
MD
LG