Մատչելիության հղումներ

Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել գերությունից ու վերադարձել տուն՝ Բեյրութ


Մարալ Նաջարյանը, արխիվ

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: Տեղեկությունը Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հայերն այսօր» պարբերականի հետ զրույցում հաստատել է Լիբանանում ՀՀ դեսպանությունը:

Լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Գերեվարվել է նաև Նաջարյանի հետ Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք է առաջադրվել։

XS
SM
MD
LG