Մատչելիության հղումներ

Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար, ասում է Կրեմլի խոսնակը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար, հայտարարել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ Անկարան և Մոսկվան սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում։

«Թուրքերի հետ շարունակվում է ակտիվ փոխազդեցությունը Ադրբեջանում մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը հսկում է հրադադարի պահպանումը Ղարաբաղում և եռակողմ փաստաթղթով ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայում», - ասել է Պեսկովը։

Տարաձայնությունների շարքում Կրեմլի խոսնակը նշել է Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, միաժամանակ ընդգծել․ - «Մենք շարունակում ենք համբերատար բացատրել մեր տեսակետը և վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները այն կընդունեն»։

«Չնայած բարդ պահերին, որոնք եղել են Սիրիայում, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին մշտապես հաջողվել է փոխզիջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում կոմպրոմիսներ փնտրելու քաղաքական կամքը», - ասել է Կրեմլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG