Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզում հանցագործություններով պատճառված ավելի քան 86.5մլն դրամի վնասից վերականգնվել է ավելի քան 7 միլիոնը


Արմավիրի մարզում 2020-ին 30 դեպքով կամ 1.8 տոկոսով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019-ի 1677 դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 1707 դեպք. Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020-ի գործունեության արդյունքները:

Ըստ Գլխավոր դատախազության,10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝ ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019-ի համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները Արմավիրի մարզում 2019-ի համեմատ պակասել են 5.3 տոկոսով կամ 39 դեպքով: Անցած տարի մարզում ավազակության դեպք չի գրանցվել՝ 2019-ի 4 նման դեպքի դիմաց:

2019-ի համեմատ էականորեն՝ 34,6 տոկոսով նվազել են բնակարանային գողությունները։ Ընդ որում՝ բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ևս զգալիորեն աճել է 2019-ի. 43,8 տոկոսի փոպարեն կազմելով 49,5 տոկոս։

2020-ին հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառելու 67 դեպք է գրանցվել (2019թ.-ին՝ 66 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 103 դեպք, 1-ով նվազել են ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերը:

Մարզի տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշներում արձանագրվել է նվազում 1,6 տոկոսով: Մասնավորապես որոշ չափով նվազել են գույքի հափշտակությունների, խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Փոխարենը աճել են կողոպուտի, գողությունների, յուրացման ու վատնման, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների բացահայտման ցուցանիշները։

Մարզի տարածքոմ բարելավվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես եթե կաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտումը 2019-ի համեմատ աճել է 10.9 տոկոսով, ապա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերինը՝ 16.2 տոկոսով: Տարվա ընթացքում մարզի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է կոռուպցիոն բնույթի 28 քրեական գործ, վարույթում քննված 74 քրեական գործից ավարտվել է 24-ի վարույթը, որից 6-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատախազությունը նշում է, որ 2020-ի ընթացքում նախապատրաստված նյութերով, քննված, ավարտված քրեական գործերով, նաև՝ ոչ արդարացման հիմքով կարճված ու դատարաններում քննված ու ավարտված գործերով հանցագործությամբ պատճառված և հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 86.5մլն դրամ, որից 79 մլն-ն՝ համայնքներին, մնացածը՝ պետությանը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 7 միլիոն 362 հազար դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG