Մատչելիության հղումներ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ ընտրվեց Ժոան Լապորտան


Իսպանիա - Ժոան Լապորտան վերընտրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ, Բարսելոնա, 8-ը մարտի, 2021թ․
Իսպանիա - Ժոան Լապորտան վերընտրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ, Բարսելոնա, 8-ը մարտի, 2021թ․

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ ընտրվեց Ժոան Լապորտան, ով ակումբը գլխավորել է նաև 2003 թվականից մինչև 2010-ը: Այդ ժամանակահատվածում թիմը չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ընտրվելուց հետո Լապորտան հայտարարել է, որ այդ պաշտոնում նախ կանի ամեն ինչ, որպեսզի Լիոնել Մեսսին մնա ակումբում․ արգենտինացու պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը։

«Բարսելոնա»-ի նախկին նախագահը հրաժարական է տվել անցյալ տարվա հոկտեմբերին՝ կոռուպցիոն սկանդալի և սոցիալական ցանցերում մեքենայությունների մեղադրանքների ֆոնին։ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն և ևս երեք մարդ օրերս ձերբակալվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG