«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն և ևս երեք մարդ երեկ ձերբակալվել են:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսպանիայի Կատալոնիայի երկրամասի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ակումբի գրասենյակներում:
Ըստ իսպանական լրատվամիջոցների, Բարտոմեուն և նրա աջակիցները դեռ 2017 թվականին վարձել են մարդկանց, ովքեր սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներով փորձել են բարելավել Բարտոմեուի իմիջը և վարկաբեկել նրան քննադատողներին, այդ թվում՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստներից մի քանիսին՝ Մեսսիին, Պույոլին, Շավիին, Պիկեին և նախկին մարզիչ Գվարդիոլային:
Անցյալ տարվա հոկտեմբերին Բարտոմեուն ազատվել է ակումբի նախագահի պաշտոնից: Գալիք կիրակի օրը՝ մարտի 7-ին, նախատեսված է «Բարսելոնա»-ի նոր նախագահի ընտրությունը: