Մատչելիության հղումներ

Մարտի 8-ի կապակցությամբ աշխարհով մեկ ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն կանանց իրավունքների


Հյուսիսային Մակեդոնիա - Մարտի 8-ի բողոքի ցույց Սկոպյեում, արխիվ
Հյուսիսային Մակեդոնիա - Մարտի 8-ի բողոքի ցույց Սկոպյեում, արխիվ

Մարտի 8-ի կապակցությամբ աշխարհով մեկ երթեր և այլ ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն կանանց իրավունքների։

Ադրբեջանում ակտիվիստները Բաքվի կենտրոնում երթ են պլանավորում, թեև ավելի վաղ իշխանությունները զգուշացրել են՝ ակցիան արտոնված չէ, ոստիկանները կչեղարկեն այն։

Թուրքիայում ևս ֆեմինիստները երթ են նախատեսում Ստամբուլում, ինչը նույնպես արգելվել է իշխանությունների կողմից։ Անցյալ տարի ակտիվիստների այդպիսի փորձն ավարտվել էր ուժայինների կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ։

Լեհաստանով մեկ տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ նոր օրենքների, որոնք սահմանափակում են աբորտները։

Իսպանիայի մայրաքաղաքում երթն անցկացվում է ի նշան համերաշխության։ Մադրիդում ևս արգելված են մարդաշատ միջոցառումները, սակայն այստեղ սահմանափակումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակով։

XS
SM
MD
LG