Մատչելիության հղումներ

Գերմանիան երեք շաբաթով երկարաձգում է հակահամաճարակային սահմանափակումները


Գերմանիա - Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները, 22-ը հունվարի, 2021թ․

Գերմանիան երեք շաբաթով՝ մինչև մարտի 28-ը երկարացնում է կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումները:

Միևնույն ժամանակ, երկրի այն շրջաններում, որտեղ համաճարակաբանական իրավիճակն առավել բարենպաստ է, խանութները և մի շարք այլ հասարակական հաստատություններ կկարողանան բացվել:

Որոշումն ընդունվել է դաշնային հողերի ղեկավարների հետ կանցլեր Անգելա Մերկելի ժամեր տևած հանդիպման արդյունքում:

Գերմանիայում դեկտեմբերի 16-ից փակ են բոլոր խանութները՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG