Մատչելիության հղումներ

Գերմանիան աստիճանաբար թուլացնելու է կարանտինի սահմանափակումները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ իշխանությունները մտադիր են հաջորդ շաբաթվանից աստիճանաբար թուլացնել կարանտինի սահմանափակումները, սակայն իրենց կվերապահեն հարկ եղած դեպքում դրանք անմիջապես վերականգնելու իրավունքը:

Ռեժիմը հնարավոր կլինի մեղմել այն դեպքում, երբ 100 հազար բնակիչների հաշվով մեկ շաբաթում կգրանցվի կորոնավիրուսի 50-ից ավելի քիչ դեպք:

«Քաղաքական գործիչների խնդիրն է խոհեմությամբ անել հետագա քայլերը, պետք է թուլացնել սահմանափակումները՝ չկորցնելով նվաճումները, Եվրոպայում կան վատ հաշվարկված գործողությունների արդյունքում պանդեմիայի վրա հասած երրորդ ալիքի օրինակներ: Չխաբվենք, այդ վտանգը մեզ էլ է սպառնում, չմոռանանք այդ մասին», - ասել է կանցլերը:

Անգելա Մերկելի խոսքով՝ եթե ապագայում իրավիճակը չվատթարանա, աստիճանաբար կարտոնվի ռեստորանների, թանգարանների և մարզական կենտրոնների աշխատանքը:

Բարեհաջող ընթացքի դեպքում կարանտինի մեղմացումների հաջորդ փուլը կիրականացվի ապրիլի 22-ից:

XS
SM
MD
LG