Մատչելիության հղումներ

Նախատեսվում է Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գրավոր ընթացակարգեր


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները:

«Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով բանավոր քննության անհրաժեշտություն չկա և կարող ենք սահամանափակվել գրավոր ընթացակարգով: Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն, վերջին տարիներին վիճարկման հայցերը, չորս հայցատեսակ կա վարչական դատավարությունով, ամենաշատը հենց վիճարկման հայցերն են, երբ վիճարկվում են վարչական մարմինների վարչական ակտերը: Շուրջ 566 տոկոսով ավելացել են: Եվ եթե 2018-2020թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով մենք գրավոր ընթցակարգ ենք ներդնում, կազմում է ընդհանուր գործերի 80 տոկոսը և ավելին», - նշել է նախարարը:

Բադասյանը հավելեց. «» Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այս իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը, մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում ևս հնարավորություն ընձեռնել ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով»,-նշել է նախարարը:

Համաձայն հաղորդագրության, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր: Այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն: Դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:

Կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG