Մատչելիության հղումներ

Գերմանիան մտադիր է արգելել մուտքը Չեխիայից և Ավստրիայի Տիրոլ նահանգից


Չեխիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստում Պրահայում, փետրվար, 2021թ․

Գերմանիայի կառավարությունը մտադիր է արգելել երկիր մուտքը Չեխիայից և Ավստրիայի դաշնային Տիրոլ նահանգից՝ կորոնավիրուսի նոր շտամների տարածման պատճառով:

Չեխիայում ներկայումս տարածվում է բրիտանական տեսակը, Տիրոլում՝ հարավաֆրիկյանը:

Ավելի վաղ Գերմանիան սահմանափակել է մուտքը Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Հարավային Աֆրիկայից:

Արգելք սահմանելու պահանջով դաշնային կառավարությանն են դիմել Բավարիան և Սաքսոնիան: Մարզային իշխանությունները կոչ են անում մշտական վերահսկողություն իրականացնել սահմանին:

XS
SM
MD
LG