Մատչելիության հղումներ

«Ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում». Սերժ Սարգսյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին


Ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վարչապետի հայտարարությանը, թե ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունը ստորագրել է Սարգսյանի դրդմամբ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք»,- նշել է Սարգսյանը` հավելելով. «Համապատասխանում է {իրականությանը} այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է»:

Հիշեցնենք, որ մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի և կառավարության հրաժարականի մասին հայտարարությունն արել է երրորդ նախագահի դրդմամբ ու հրամանով:

XS
SM
MD
LG