Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ըստ հաղորդագրության ուղերձում մսնավորապես ասված է. - «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում:

Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG