Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թուրքիա


Վրաստանի

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա` երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային հարցերը քննարկելու։

«Կարծում եմ՝ հիմա կարևոր փուլ է թուրք-վրացական կապերի առումով։ Տարածաշրջանի վերջին զարգացումները պահանջում են սերտ համագործակցություն և դիրքորոշումների ճշգրտում», - ըստ թուրքական աղբյուրների՝ հայտարարել է Զալկալիանին։

Վրաստանն ու Թուրքիան մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում՝ Ադրբեջանի հետ։ Երեք երկրների արտգործնախարարները շաբաթներ առաջ նախատեսում էին եռակողմ հանդիպում անցկացնել, որը, սակայն, հետաձգվել է։

«Իմ թուրք գործընկերն ինձ հրավիրեց երկկողմ հանդիպման՝ տարածաշրջանի հարցերը քննարկելու», - ժամանելով Թուրքիա՝ ասել է Զալկալիանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG