Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է


Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների՝ վաղը Բաքվում նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ «Թրենդ» գործակալությանն այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը չի հստակեցնում եռակողմ բանակցությունների հետաձգման պատճառները։ Չի բացառվում, սակայն, որ այս որոշումը կապված լինի Վրաստանի վարչապետի այսօր տեղի ունեցած հրաժարականի հետ։

Գիորգի Գախարիայի հետ միասին հրաժարական է ներկայացրել նաև վրացական կառավարությունը, որի բոլոր անդամները, այդ թվում՝ փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, այսուհետ պաշտոնակատարի կարգավիճակ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG