Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել


21-ը ապրիլի, 2017թ․
21-ը ապրիլի, 2017թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հանդիպման է հրավիրել։ Մարքույանն այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց՝ ենթադրում է, որ վաղը կհանդիպեն։

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել է հանդիպում՝ քննարկելու իմ առաջարկը, իր առաջարկը, բոլորի առաջարկները։ Ես համաձայնություն եմ տվել, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք, երբ որ կհանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները և ինչ եզրահանգում կլինի, դուք կիմանաք», - ասաց Մարուքյանը։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորը երկրում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակի ելքը արտահերթ ընտրություններն է համարում։ Երեկ Մարուքյանը հայտարարեց, որ եթե վարչապետ Փաշինյանը հետ վերցնի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իր հրամանագիրը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների գնալու հուշագիր ստորագրել և Փաշինյանի հրաժարակնի դեպքում թեկնածու չառաջադրել վարչապետի պաշտոնում։

ԲՀԿ ընդդիմադիր խմբակցությունը ևս իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն է համարում, սակայն դրանք չպետք է անցկացնի Փաշինյանը։

Հանրապետության հրապարակում երեկվա հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների։

XS
SM
MD
LG