Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների


Խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, Հանրապետության հրապարակում հայտարարեց վարչապետը:

«Այսօր խորհրդարանական ուժերից մեկը ղեկավարը` Էդմոն Մարուքյանը հայտարարել է հետևյալը, ինքը ասել է հետևյալը, ես դա շատ կարևոր եմ համարում, որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն արել ենք ընտրություններ չանելու համար: Այսինքն` դա եղել է ձևական առաջարկ, մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են, և մենք այսպես ասած` ի սկզբանե պլանավորված ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:

Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը, առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք ասել ենք, մենք մեր խոսքի տերն ենք, և այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախկին առաջարկը` գնալ արտահերթ ընտրությունների, չէր ընդունվել նաև արտախորհրդարանական մի շարք ընդդիմադիրներիկողմից:

XS
SM
MD
LG