Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հաջորդ նիստը կկայանա վաղը


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ նիստը կկայանա առաջիկա երկուշաբթի` տեսակապով, ըստ ՏԱՍՍ-ի, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Կողմերը պայմանավորվել են անցկացնել աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեսակոնֆերանսի ռեժիմում` մարտի 1-ին»,- ասել է նա:

Նախորդ հանդիպմանը կողմերը քննարկել էին փորձագետների հաշվետվությունները` տարածաշրջանում հաղորդակցության միջոցների ապշրջափակման, այդ թվում` երկաթուղու, ավտոմեքենաների և համակցված բեռնափոխադրումների մասին։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով` նախորդ նիստից հետո կողմերի իրավասու մարմիններին առաջարկվել է անցկացնել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի գույքագրում:

XS
SM
MD
LG