Մատչելիության հղումներ

Լարսի ավտոճանապարհը բաց է՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 480 բեռնատար


Բեռնատարներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ
Բեռնատարներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 480 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը։

Վերջին շրջանում, հիշեցնենք, Լարսի ավտոճանապարհը հաճախ է ձնաբքի կամ ձնահյուսի վտանգի պատճառով փակվում բոլոր տեսակի կամ ծանրաքաշ ավտոմեքենաների համար, ինչի պատճառով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել են Ռուսաստանից Հայաստան ժամանող հարյուրավոր բեռնատարներ։

ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

XS
SM
MD
LG