Մատչելիության հղումներ

Թբիլիսիում մարդաշատ երթ է՝ Մելիային ազատ արձակելու պահանջով


Վրաստան - Բողոքի երթը Թբիլիսիում, 26-ը փետրվարի, 2021թ.

Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիային ազատ արձակելու պահանջով մարդաշատ երթը։

Վրացական ընդդիմությունը պահանջում է նաև բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և կարճ ժամկետում նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Մելիան ձերբակալվել է շաբաթասկզբին։ Քաղաքական գործիչը մեղադրվում է 2019-ի ամռանը Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Ընդդիմադիր առաջնորդի կալանավորմանը դեմ էր այժմ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով թիմակիցների հետ այդ հարցով տարաձայնությունների ֆոնին հրաժարական տվեց։

XS
SM
MD
LG