Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի գերագույն ատյանը բեկանել է Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշման չեղարկումը


Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմ, արխիվ
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմ, արխիվ

Լոս Անջելեսի գերագույն դատական ատյանը բեկանել է Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշումը չեղարկած Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը։ Այս մասին հայտնում է Կալիֆորնիայում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը։ Սասունյանի կալանքից ազատվելու հստակ օրը չի հաղորդվում։

1970-ականներին ստեղծված «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Սասունյանը ամերիկյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայում գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար:

2019-ին Կալիֆորնիայի դատարանը բավարարել է Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման հայցը, սակայն ամիսներ անց նահանգապետ Նյուսոմը որոշել էր արգելափակել դատարանի որոշումը։

«Ասպարեզ»-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի գերագույն ատյանը անհիմն է որակել նահանգապետի որոշումը և նրա բացատրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG