Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտում է Համբիկ Սասունյանի գործով ամերիկյան դատարանի վճիռը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Կալիֆորնիայի դատարանի` դեկտեմբերի 27-ի վճիռը, որով բավարարվել է Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատ արձակման հայցը:

70-ականներին ստեղծված «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Սասունյանը ամերիկյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայում գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար:

«Մենք խստորեն դատապարտում ենք դատարանի այս վճիռը, որը բաց է բողոքարկման համար և դեռ պետք է վավերացվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից», - նշված է թուրքական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ: «Դատարանի այս վճիռը ոչ միայն դեմ է իրավունքի և արդարության հիմնարար սկզբունքներին, այլև հակասում է ահաբեկչության դեմ պայքարի համատեղ պայքարի ոգուն», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG