Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 505 հազարին


ԱՄՆ - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer ընկերության գրասենյակը Նյու Յորքում, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 միլիոն 300 հազարը: COVID-19 հիվանդությունից մահացել է շուրջ 505 հազար մարդ: Այդ տվյալները հրապարակել է Johns Hopkins համալսարանը:

Նախագահ Ջո Բայդենը երեկ արձակել է հրամանագիր համավարակի կապակցությամբ նախորդ վարչակազմի սահմանած արտակարգ դրությունը երկարաձգելու մասին:

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ուժի մեջ մտած արտակարգ դրության ժամկետը պետք է սպառվեր այս տարվա մարտի 13-ին:

Այժմ Միացյալ Նահանգներում զանգվածային պատվաստումների գործընթաց է, սակայն վակցինան երկրի որոշ շրջաններում դեռևս անհասանելի է բնակչության որոշ շերտերի, հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող սևմամորթ և լատինական ծագումով մարդկանց համար:

XS
SM
MD
LG