Մատչելիության հղումներ

Ռուսաստանից հումանիտար օգնության 6 բեռնատար է ուղարկվել Արցախ


Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղարկվել Ռուսաստանի հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ:

Ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG