Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 22-ին հայտնել է, որ 35 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
9 վագոններից 5 բաց պլատֆորմներից արդեն բեռնաթափվել է 250 տոննա բեռ՝ մեկ տասնյակից ավելի դիզելային գեներատոր, հրշեջ ավտոցիստեռներ, մարդատար «Ուազ» մեքենաններ, 280 խորանարդ մետր փայտանյութ, կենցաղային իրեր։ Ռուսաստանի ԱԻՆ-ից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ սա Ղարաբաղ ուղարկված բեռների ամենամեծ խմբաքանակն է։
Հումանիտար օգնությունը նախատեսված է Ղարաբաղի պատերազմից տուժած շրջանների համար։