Արցախում փետրվարի 22-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
Ըստ Արցախի առջողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 հազար 982 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 384 դեպք: Կատարվել է 20 հազար 430 թեստավորում: