Մատչելիության հղումներ

Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը:

Արայիկ Հարությունը ընդգծել է նախընտրությունը, որ այդ գյուղերի բնակիչները վերաբնակեցվեն համախումբ սկզբունքով: Երկու համայնքների բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության նախարարները, կադաստրի և պետական գույքի կառավարման պետական կոմիտեի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG