Մատչելիության հղումներ

Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք։

Ըստ Գլխավոր դատախազությանը, Դավթյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ:

Քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր:

Նշելով, որ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվներն իր օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն՝ Դավթյանն ասել է՝ անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդականց սեփականության իրավունքը, արդարացնել այդ ակնկալիքները:

Գլխավոր դատախազը վարչության դատախազներին հանձնարարել է էլ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները՝ բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու և դատարան ուղարկելու համար:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին։ 2020-ին Գլխավոր դատախազությունում ձևավորվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որը սեպտեմբերից մինչև նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG