Մատչելիության հղումներ

Անկարան շարունակում է F-35-երի ծրագրում վերստին ընդգրկվելու ջանքերը


F-35 ռազմական օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված իրավաբանական մի ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային ուժի մեջ պահել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին, հաղորդում է թուրքական Հանրային հեռուստաընկերությունը։

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգեր գնել։

Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG